Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է լրտեսական ցանցի հայտնաբերման մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարավարևմտյան Խուզեստան նահանգում լրտեսական խումբ է հայտնաբերել, որի անդամները ձերբակալվել են:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը:
Նշվում է, որ խմբի անդամները հետախուզական գործողություններ էին իրականացնում Պարսից ծոցի երկրներից մեկի համար:
Լրտեսները փորձել են տեղեկություններ հավաքել նահանգի զգայուն կենտրոնների մասին։