Իրան

Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում

2 րոպեի ընթերցում

Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Պարտադիր չէ մի ամբողջ շենք ոչնչացնել ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին ես փնտրում, որովհետև այդ բնակելի շենքերում բազմաթիվ մարդիկ կան, և նրանք բոլորը «Հեզբոլլահ» չեն», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նշել է, որ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու գտնվի։ Նրա խոսքով՝ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի հետ կռվել է «չափազանց երկար, և չափից շատ մարդիկ են մահանում»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա զայրացած լինելու մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ իրենք «հրաշալի հարաբերություններ» ունեն, սակայն Նեթանյահուն «պետք է ավելի պատասխանատու գտնվի Լիբանանի առումով»։

«Ինձ դուր չեկավ, որ նա հարձակվեց։ Դա չափից շատ էր», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով հունիսի 14-ին իսրայելական ավիահարվածը Բեյրութին։

«Առանց ԱՄՆ-ի Իսրայել չէր լինի, որովհետև ոչ մի այլ նախագահ պատրաստ չէր անելու այն, ինչ արեցի ես», - հավելել է նա։

Թրամփը նաև նշել է, որ առաջարկել է Իսրայելին թույլ տալ, որ «Սիրիան զբաղվի «Հեզբոլլահ»-ի հարցով», քանի որ «նրանք ավելի լավ գործ կանեին»։

ԱՄՆ նախագահին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-Իրան համաձայնությունը կարող է գոյատևել, եթե Իսրայելը հարձակվի Լիբանանի վրա։ Թրամփը պատասխանել է՝ «Այո, կարող է»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում