Իրան

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հատուկ մեխանիզմի ակտիվացում ճակատներից որևիցե մեկում, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտման արձանագրման դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Համաձայնագրի կետերից մեկն առավելագույնս պարզ է և ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում…. Եթե տեղի ունենա հրադադարի ռեժիմի խախտում, ապա (խմբ.՝ հետագա գործողությունների վերաբերյալ) որոշումները կկայացվեն այն մեխանիզմի հիման վրա, որը նախատեսված է հուշագրում», - մեջբերում է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և   միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում