Իրան

Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ Իրանին ծանր հետևանքներով է սպառնացել, եթե երկիրն ինչ-որ ձևով փորձի միջուկային զենք ստանալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է Sky News-ը:

Թրամփի խոսքով՝ եթե Իրանը փորձի միջուկային զենք ստանալ, ապա «աներևակայելի հետևանքներ» կլինեն։

«Ես նույնիսկ ձեզ չեմ ասի, թե ինչ հետևանքներ կլինեն, բայց դրանք կլինեն ծանրագույն հետևանքներ», - հավելել է նա։

Դրա հետ մեկտեղ Թրամփը վստահություն է հայտնել, որ Թեհրանը չի ձգտի միջուկային զենք ստանալ։ Նա նշել է, որ նոր համաձայնագրով Իրանը նման հնարավորություն չի ունենա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում