Միացյալ Նահանգներ

Ալեքսանդր Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքի ժամկետը

2 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Վուչիչը հուսով է, որ ԱՄՆ-ն երկու շաբաթով կերկարաձգի ռուս-սերբական նավթային ընկերության վաճառքի գործարքի ժամկետը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ակնկալում է, որ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը 15 օրով կերկարաձգի պատժամիջոցների ներքո գտնվող ռուս-սերբական Naftna Industrija Srbije (NIS) ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի վերջնաժամկետը, որը լրացավ հունիսի 16-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սերբիայի ղեկավարը նշել է լրագրողների հետ զրույցում՝ Վրաստան այցի ընթացքում։

«Ակնկալում եմ, որ NIS-ի համար ևս 15 օր կստանանք Վաշինգտոնից՝ երկարաձգման վերջին 15 օրը։ Իմ աղբյուրներն ասում են, որ դա կլինի այսօր։ Ներեցեք ինձ, Սերբիայի բնակիչներ, եթե սխալվում եմ, բայց լսել եմ, որ կերկարաձգվի ևս 15 օրով։ Հուսով եմ, ռուսական կողմը կընդունի համաձայնագիրը»,- հայտարարել է Վուչիչը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վարչությունն (OFAC) ավելի վաղ գործարքի վերջնաժամկետը երկարաձգել էր մինչև հունիսի 16-ը։ Այնուհետև, NIS-ը OFAC-ից խնդրել էր երկարաձգել իր գործունեության լիցենզիան նաև այս ժամկետից հետո։

Սերբիայի իշխանությունները հունիսի 16-ին NIS-ի կառավարման վերաբերյալ համար համաձայնագիր են կնքել հունգարական նավթագազային MOL ընկերության հետ, որի համաձայն, վերջինս կստանձնի կառավարումը, եթե «Գազպրոմ Նեֆտ» ընկերությունը Հունգարիային վաճառի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի 56.15% և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաստատի գործարքը։ Ըստ համաձայնագրի՝ Սերբիայի կառավարությունը կգնի NIS-ի բաժնետոմսերի լրացուցիչ 5 տոկոսը և նավթավերամշակման գործարանն առնվազն 10 տարի կաշխատի այն ծավալով, որն ապահովում էր պատժամիջոցների կիրառմանը նախորդած չորս տարիներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում