Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայերեն

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան