Միացյալ Նահանգներ

Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի. օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի. օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են տեղի բժշկական փորձաքննության գերատեսչությունից:

Լոս Անջելեսի շրջանում տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրամաններ են տրվել։ Հրշեջ ծառայության ղեկավարը խոստովանել է, որ ռեսուրսները նախատեսված են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար: Իրավիճակը բարդացնում են սաստիկ քամիները, որոնց պատճառով ժամանակավորապես դադարեցվել են ավիացիայի աշխատանքները, իսկ Փալիսեյդսի շրջանում հրշեջ շիթերը չեն գործել:

Այս հրդեհները Լոս Անջելեսի պատմության մեջ դասվել են ամենաավերիչ հրդեհների շարքին: 

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհներից վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի:  Օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ քամիներ և հաջորդ շաբաթ տարածաշրջանում հրդեհների վտանգի մեծացում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում