Երևան

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը, Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծումը գործնական փուլ է տեղափոխել: Գործընթացին առնչվող խնդիրները քննարկելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է թաղամասի բնակիչների հետ: Ժամանակին այդ հողամասերը բնակիչներն ստացել են սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո այն սեփականության վկայականով փոխարինելու անհրաժեշտություն էր առաջացել: 

Հարկ է նշել, որ վերջին երեք տարում հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 60 որոշում է տրամադրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում