Անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու հետևանքով անձին ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։: Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին իրավասու դատարան է հանձնել անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը հայտնելու միջոցով մեկ այլ անձի ինքնասպանության փորձի հասցրած Վ.Ա.-ի վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ա.-ն, 2020 թվականի օգոստոսից սիրային հարաբերություններ է ունեցել իգական սեռի անձի հետ, ձեռք է բերել և պահել նրա մերկ լուսանկարները: Հարաբերությունները դադարեցնելուց հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, նախապես տեղյակ լինելով, որ իգական սեռի վերոնշյալ անձի բջջային հեռախոսը գտնվում է նրա մոր մոտ, մորն է ուղարկել դստեր մերկ լուսանկարները:

Վերոնշյալ արարքի հետևանքով՝ իգական սեռի անձն իր կյանքին վերջ տալու նպատակով մեկանգամյա օգտագործման ածելիի միջոցով ձախ նախաբազկի հատվածում կատարել է կտրվածքներ: 

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 5-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելը) և նույն թվականի դեկտեմբերի 23-ին քրեական գործը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով