Քաղաքականություն

Մոսկվան ցանկանում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն տիրի․ Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան ցանկանում է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն տիրի․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերություններն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունն, ով մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքները տարածաշրջանում լարվածության սրման վերաբերյալ։

Պեսկովն ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, և Մոսկվան ցանկանում է, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ: 

«Մենք ունենք լավ հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ և գնահատում ենք այդ հարաբերությունները: Եվ մենք մտադիր ենք անել այն ամենն, ինչ կախված է մեզանից, այս հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում