Մարզեր

2024 թվականին Սևան համայնքի ղեկավարի կողմից տարբեր ոլորտների համար տրվել է 581 թույլտվություն

1 րոպեի ընթերցում

2024 թվականին Սևան համայնքի ղեկավարի կողմից տարբեր ոլորտների համար տրվել է 581 թույլտվություն

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականին քաղաքաշինության, առևտրի և սպասարկման ոլորտներում տրվել է 581 թույլտվություն, որից 374-ը քաղաքաշինության, 207-ը՝ առևտրի և սպասարկման ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2024 թվականին, տարեկան կտրվածքով տրվել է 182 շինարարության, 1 քանդման, 153 ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման, 38 շահագործման թույլտվություն։ 

Առևտրի և ծառայությունների բնագավառում, տարեկան կտրվածքով, տրվել է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի 26, ոգելից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի 114,  հանրային սննդի կազմակերպման և իրացման 30, հեղուկ վառելիքի վաճառքի 21, տեխնիկական հեղուկ վառելիքի վաճառքի 2, թանկարժեք մետաղների վաճառքի 2,  հոգեհանգստի  ծիսակատարության ծառայության իրականացման  2,  այլ արտաքին գովազդի 10 թույլտվություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում