Միացյալ Նահանգներ

Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ռազմածովային ուժերի 10 ուղղաթիռ է ուղարկել Լոս Անջելեսում հրդեհները մարելու գործում օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը։

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ Պենտագոնը նաև անձնակազմ կհատկացնի Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար, քանի որ տեղի իշխանությունները չեն կարողանում կասեցնել ակտիվ բռնկումները, նշել է նա:

Կալիֆոռնիայում այս պահին հրդեհի ակտիվ բռնկումներ են, որոնք արդեն հինգ մարդու կյանք են խլել, կան տուժածներ։ Փալիսեյդսի շրջանում հրդեհը տարածվել է ավելի քան 2000 հեկտար տարածության վրա՝ զրոյական մակուսացմամբ, և ոչնչացրել շուրջ հազար շինություն, ավելի վաղ հայտարարել էին տեղական իշխանությունները:

Ինչպես հաղորդել է The Hollywood Reporter հանդեսը, նոր հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդյան բլուրներ շրջանում. հրդեհը սպառնում են Հոլիվուդի  «Փառքի ծառուղուն» և Hollywood Bowl համերգասրահին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում