Մարզեր

Տեղի է ունեցել Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում

1 րոպեի ընթերցում

??
??

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծի հանրային լսում, որը վարել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Մուրադ Մովսիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, բյուջեի նախագիծը ներկայացրել  և ներկաներին հետաքրքրող հարցերին պատասխանել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը:

Հանրային լսմանը մասնակցել են համայնքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, շահագիգիռ այլ անձինք: 

Ըստ բանախոսի՝ Գավառ համայնքի վարչական բյուջեն եկամուտների և ծախսերի մասով կազմել է 3 միլիարդ 31 միլիոն 500 հազար դրամ, որն, ըստ անհրաժեշտության, հնարավոր է ենթարկվի փոփոխության։ Բյուջեի նախագիծը կքննարկվի և կընդունվի Գավառ համայնքի ավագանու առաջիկա նիստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում