ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի գեղարվեստի դպրոցի սաները նկարազարդել են սերբ գրող Նեդելիկո Թերզիչի «Զվարճալի օլիմպիադա» պատմվածքների գիրքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը, դպրոց էին այցելել գրող, հրապարակախոս, ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանը և բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը։
Այցի առիթը Գավառի գեղարվեստի դպրոցի սաներին այդ գրքի հանձնումն էր։
Նախաձեռնությունը կյանքի են կոչել Տիգրան Նիկողոսյանը և Բաբկեն Սիմոնյանը։
Մինչ գրքերի հանձնումը նրանք ներկայացրել են նախաձեռնության պատմությունը և իրենց գոհունակությունը հայտնել Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրինությանը՝ կայացած համագործակցության համար։