Մարզեր

2024 թվականին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում գրանցվել է 267 ծնունդ, 314 մահ

1 րոպեի ընթերցում

2024 թվականին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում գրանցվել է 267 ծնունդ, 314 մահ

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սևանի տարածքային սպասարկման գրասենյակում ամփոփվել են 2024 թվականի տարեկան և 4-րդ եռամսյակի ցուցանիշները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 2024 թվականի 4-րդ եռամսյակում Սևանի տարածքային սպասարկման գրասենյակում գրանցվել է 34 ծնունդ, 42 ամուսնություն, 10 ամուսնալուծություն, 10 հայրության ճանաչում, 81 մահ: 

Կատարված մյուս գործարքների թիվը 679 է: 2024 թվականին գրասենյակում կատարվել է ծննդյան ակտի 267 գրանցում: Ամուսնություն է գրանցել 172 զույգ: Ամուսնալուծությունների թիվը 33 է: Հայրության որոշման ակտի գրանցումների թիվը 77 է: 

ՔԿԱԳ գրանցումներում կատարված ուղղումների, լրացումների, փոփոխությունների գործարքի թիվը եղել է 238:

ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ է ստացել 327 քաղաքացի: Տրամադրվել է 500 տեղեկանք:

2024 թվականին գրանցվել է 314 մահ: 

Ընդհանուր առմամբ կատարվել է 2222 գործարք, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 4 միլիոն 590 հազար  դրամ պետական տուրք:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում