Մարզեր

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի ձմեռային զորակոչը

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկը տրվել է Մարտունի և Վարդենիս համայնքներից։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողություններին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալները, Մարտունի և Վարդենիս համայնքների ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և համայնքապետարանների աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Հայ Առաքեկալան եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևորական դասի անդամներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ 

Նորակոչիկներին Հայոց բանակի շարքերը համալրելու կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքի խոսքեր են հղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Մնացականյանը։  

Բանակ մեկնելուց առաջ նորակոչիկները ստացել են Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հայրերի օրհնությունը։

Առաջիկա օրերին ձմեռային զորակոչը կմեկնարկի նաև Գավառ, Սևան և  Ճամբարակ համայնքներում։

Ձմեռային  զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում