ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է համագործակցել «Գոյ»-ի հետ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում ապահովել «Գոյ»-ի ստեղծագործական կազմի գոծունեությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։

Նա ընդգծեց, որ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական հարթակում, շրջանառվել է համապատասխան գերատեսչություններում և առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։

«Նախագծի հաստատման պարագայում «Գոյ»-ի նախկին աշխատակազմն էլ ազատ է մասնակցելու մրցույթին, քանի որ մրցութային ընթացակարգով աջակցության տրամադրում է նախատեսված մասնավոր թատրոններին։ Մասնակցելու և աջակցություն ստանալու պարագայում կարող են գործել այդ աջակցության պայմաններում»,-նշեց նախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ «Գոյ»-ի ստեղծագործական կազմի հետ բանակցությունների մի շարք փուլերի միջով են անցել։ «Եղել է առնվազն մի քանի առաջարկ։ Նրանց առաջարկվել է իրենց անկախ խաղացանկային ստեղծագործական և ֆինանսական ապահովածությամբ գործել Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի կազմում՝ օգտագործելով թատրոնի տարբեր բեմերն ու հարթակները, ոչ միայն այն հարթակը, որտեղ նախկինում գործում էր «Գոյ»-ը։ Առաջարկվել է նաև որպես մասնավոր թատրոն գործել՝ օգտվելով աջակցության մեխանիզմից և Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի հետ էլ համաձայնություն ունենալ բեմահարթակի օգտագործման մասով։ Մեր առաջարկները հիմնականում մնացել են անարձագանք, և այս պահին թեման սպառված եմ համարում, որովհետև կարծում եմ, որ պետությունն արել է իր առաջարկները։ Դիմացի կողմն էլ պետք է որևէ քայլ անի։ Բոլորին, հատկապես ստեղծագործող մարդկանց, հարգանքով եմ վերաբերվում և բոլոր որոշումներում փորձում եմ մինչև վերջին կետը երկխոսության և միմյանց լսելու հնարավորությունն օգտագործել։ Երբեք դա սպառված չեմ համարում։ Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում»,-ասաց Անդրեասյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը «Գոյ» թատերախումբ անունով կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները:  

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին