Մարզեր

Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերից

1 րոպեի ընթերցում

Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերից

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի դեկտեմբերից մեկնարկել են Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիարդ 622 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։ 

Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 17 կմ երկարությամբ ու շուրջ 110 հազար քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ, բնակավայրերում՝ մայթերի կառուցմամբ։ Հիմնանորոգվող ավտոճանապարհի շուրջ 8 կմ-ն անցնում է Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի ներսով՝ Սևանի տարածարջանը կապելով Հրազդանի հետ։ 

Անցած տարվա դեկտեմբերին իրականացվել են հողային աշխատանքներ՝ շուրջ 20 միլիոն դրամի չափով։ 

Շինաշխատանքները, որոնք իրականացնում է «Եվրոբուդ» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում