Հայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրառումը հրապարակվել է ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
«Խորը ցավով տեղեկացանք Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը հանգեցրել է զոհերի և ավերածությունների: Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-հայտնել են ԱԳՆ-ից:
Deeply saddened to hear of the earthquake that struck #China, resulting in the loss of lives & causing devastation.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 7, 2025
We express condolences to the families of the victims & prayers for the fast recovery of the injured.@MFA_China
6.8 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար մարզի Շիգացի շրջանի Տինգրի կոմսությունում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով գտնվում են 3 քաղաք և 27 գյուղ, որտեղ բնակվում է մոտ 6,9 հազար մարդ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։ Զոհերի թիվն անցել է 100-ը: