Թուրքիա

Էրդողանը գնահատել է Սիրիային հասցված վնասը

2 րոպեի ընթերցում

Էրդողանը գնահատել է Սիրիային հասցված վնասը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիան ավելի քան 500 միլիարդ դոլարի վնաս է կրել և արաբական երկրներին կոչ է արել աջակցել երկրի վերականգնմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք մեր տարածաշրջանում շատ կարևոր իրադարձությունների ժամանակաշրջան ենք ապրում։ Մեր հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում բոլոր առումներով։ Սիրիա այցելած մեր թիմերն էլ ասում են, որ տեղում պատկերը սպասվածից շատ ավելի վատ է։ Ակնհայտ է, որ Սիրիային որոշ ժամանակ է պետք վերականգնման համար, ինչպես նաև աջակցություն արաբական և իսլամական աշխարհի կողմից։ Միջազգային հանրության համար կարևոր է ավելի մեծ ներդրում ունենալ այս գործընթացում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ 

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, ով ղեկավարում էր այսպես կոչված փրկության կառավարությունը Իդլիբ նահանգում, հայտարարեց իր նշանակման մասին Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանի համար, որը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում