Միացյալ Նահանգներ

Ցուկերբերգն ասել է, որ Meta-ն այլևս չի օգտագործի փաստերի ստուգիչների ծառայությունը

2 րոպեի ընթերցում

Ցուկերբերգն ասել է, որ Meta-ն այլևս չի օգտագործի փաստերի ստուգիչների ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան Meta կորպորացիան կդադարի օգտվել փաստերի ստուգման ծառայություններից՝ իր սոցիալական ցանցերում չափազանց մեծ գրաքննության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Առաջին հերթին մենք կազատվենք փաստերի ստուգիչներից և դրանք կփոխարինենք այն ուղեցույցներով, որոնք առկա են սոցիալական X հարթակում»,- ասել է նա հրապարակած տեսաուղերձում։

Ցուկերբերգի խոսքով՝ կորպորացիան նախկինում ձգտում էր արձագանքել իշխանությունների և ավանդական լրատվամիջոցների պահանջներին, որոնք հորդորում էին ավելի ու ավելի շատ գրաքննություն կիրառել սոցիալական ցանցերում։ Այնուամենայնիվ, ԱՄՆ վերջին ընտրությունները «մշակութային ջրբաժան» էին, ինչը խոսում է խոսքի և արտահայտվելու ազատության առաջնահերթությունների մասին, հավելել է Ցուկերբերգը:

«Մենք հասել ենք մի կետի, որտեղ կան չափազանց շատ սխալներ և չափազանց շատ գրաքննություն... Փաստերը ստուգողները քաղաքական առումով չափազանց կողմնակալ էին և ավելի շուտ ոչնչացրին վստահությունը, քան այն ստեղծեցին օգտատերերի շրջանում», - ասել է Ցուկերբերգը:

Meta-ի ղեկավարը հավելել է, որ սոցիալական մեդիայի փաստերի ստուգման գործիքներն ավելի ու ավելի են օգտագործվում տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց լռեցնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում