Իրան

Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

1 րոպեի ընթերցում

Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ողջ տարածքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ մամուլի ծառայության համապատասխան հայտարարությունը ներկայացրել է իրանական Tasnim պետական ​​լրատվական գործակալությունը։

«Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- նշված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում