«300 դպրոց, 500 մանկապարտեզ». ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է 2024 թվականի աշխատանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ  շահագործման է հանձնվել 38 դպրոց և 16 մարզադահլիճ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 119 մանկապարտեզներում և  76 նախակրթարաններում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ  ծրագրի շրջանակում ևս 220 դպրոցում աշխատանքներն ընթացքի մեջ են. 35-ը շինարարության փուլում են, 136-ի համար կնքված են պայմանագրեր, իսկ 14-ը գնման գործընթացում են: Միաժամանակ, վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: Ծրագրի շահառու են շուրջ 107 089 սովորող կամ հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 25.1%-ը:

«Գույքով ապահովվել են 37 դպրոց և 29 մարզադահլիճ։ 2024 թվականին 541 դպրոց հագեցվել է կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով՝ նախորդ տարվա նկատմամբ գրանցելով հաստատությունների թվի կրկնակի աճ. 2021-2024 թվականներին լաբորատորիաներով հագեցված դպրոցների ընդհանուր թիվը 648 է: Ներկայումս հանրապետության դպրոցների շուրջ 48%-ն ունի ամբողջությամբ հագեցված լաբորատորիաներ»,- հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից: 

Անդրադառնալով ծրագրի՝ մանկապարտեզներին առնչվող հատվածին՝ գերատեսչությունից հայտնեցին, որ 195  մանկապարտեզում շինարարական աշխատանքներն ավարտվել են (119 մանկապարտեզ, 76 նախակրթարան), 136-ում՝ ընթացքի մեջ են, իսկ 64 հաստատությունում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. 

«Արդեն ավարտված նախադպրոցական հաստատություններից 125-ը գտնվում են գյուղական, 70-ը՝ քաղաքային բնակավայրերում։ Ծրագրի ավարտին բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա 3-5 տարեկան շուրջ 33 200 երեխա»:

Նախարարությունից հայտնեցին, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացը շարունակվում է, մանկապարտեզ է հաճախում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1836 երեխա (նախորդ տարվա նկատմամբ 46%-ով ավելի), որոնց նախադպրոցական կրթությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից: 

«Պետական բյուջեից ֆինանսավորվում է նաև զինծառայողների երեխաների կրթությունը, որի շրջանակում շուրջ 4 800 երեխա ստանում է անվճար նախադպրոցական կրթություն»,- եզրափակեցին ԿԳՄՍՆ-ից: 

Հայերեն Español

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան