Հայաստան

ՆԳ նախարարը սպայական առաջին կոչումներն է հանձնել մի խումբ պարեկների

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը սպայական առաջին կոչումներն է հանձնել մի խումբ պարեկների

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը առաջին սպայական կոչումներ են հանձնել պարեկային 27 ծառայողի։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

 Շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընտրվել են լավագույն արդյունքներ գրանցած ծառայողները և կատարած աշխատանքն է լինելու ընտրության միակ ձևաչափը։ Կարևորելով ծառայության շարունակական զարգացումը՝ նախարարը շեշտադրել է հասարակական կարգի պահպանության ու քաղաքացիների անվտանգության ապահովման գործում պարեկներից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու նվիրումով ծառայությունը։

Արամ Հովհաննիսյանը շնորհավորել է պարեկներին, մաղթել բարի ծառայություն և մասնագիտական հաջողություններ։

Շնորհավորելով պարեկներին՝ Արթուր Խուդինյանը նշել է, որ սպայական ուսադիրներ ստանալը մեծ պատիվ է և պարտավորեցնող՝ ավելի լավ ծառայություն իրականացնելու համար՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանն ու հանցավորության դեմ պայքարին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում