Աշխարհ

Հունաստանի վանքերից մեկում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI-ի դիմանկարը

1 րոպեի ընթերցում

Հունաստանի վանքերից մեկում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI-ի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հույն հնագետները Պելոպոնես թերակղզու հյուսիսում գտնվող Էյալիա համայնքի Տաքսիարխոն վանքի հնագույն եկեղեցում հայտնաբերել են բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI Պալեոլոգոսի դիմանկարը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանի մշակույթի նախարարությունը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է Բյուզանդիայի վերջին կայսր Կոնստանտին XI-ին, որը կառավարել է 1449-1453 թվականներին և մահացել Կոստանդնուպոլիսը օսմանյան թուրքերի կողմից գրավվելու ժամանակ։

Մշակույթի նախարարության Ախեայի շրջանի հնությունների տեսչության տնօրեն, հնագետ Անաստասիա Կումուսին հայտնաբերել և նույնականացրել է բյուզանդական վերջին կայսր Կոնստանտին XI Պալեոլոգոսի եզակի դիմանկարը, որը, դատելով տեխնիկական բնութագրերից, թվագրվում է 15-րդ դարի կեսերին։

Որմնանկարում պատկերված է կայսրի կերպարանքը՝ թագով և գավազանով, որը պսակված է խաչը ձեռքին։ Նրա մանուշակագույն զգեստը՝ ասեղնագործված ոսկով, զարդարված է երկգլխանի արծիվ պատկերող մեդալիոններով՝ Պալեոլոգների դինաստիայի կայսրերի զինանշանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում