Հարավային Կորեայում ավիավթարից հետո կստուգեն բոլոր Boeing 737-800 ինքնաթիռները. Yonhap

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի իշխանությունները երկրում բոլոր Boeing 737-800 ինքնաթիռների ստուգում կանցկացնեն այն բանից հետո, երբ դեկտեմբերի 29-ին Մուան օդանավակայանում վթարի ենթարկվեց Jeju Air ավիաընկերության ինքնաթիռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։

Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող 181 մարդուց 179-ը: Այն դարձել է Կորեայի Հանրապետության տարածքում տեղի ունեցած խոշորագույն ավիավթարը երկրի պատմության մեջ։ Հարավային Կորեայում մեկշաբաթյա սուգ է հայտարարված։ 

Բացի այդ, դեկտեմբերի 30-ին Jeju Air ավիաընկերության ևս մեկ  ինքնաթիռ՝ նույնպես Boeing 737-800, վերադարձել է մեկնաթռիչքի  օդանավակայան՝ շասսի հետ կապված խնդրի պատճառով: Ինչպես հաղորդել է Yonhap գործակալությունը, խնդիրը նման է եղել դեկտեմբերի 29-ին կործանված ինքնաթիռի անսարքությանը:  

Հայերեն Русский

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին