Հանրապետությունում հունվարին սպասվում է տաք եղանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետությունում 2025 թվականի հունվարին բավական տաք է լինելու։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջվայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս։

«Հունվարին՝ հատկապես առաջին տասնօրյակում, հանրապետության տարածք օդի տաք ալիքների ներթափանցում բավական հաճախ է լինելու։ Դրանով պայմանավորված Շիրակում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա +3․․․+7, Կոտայքի լեռնային գոտիներում՝ +4․․․+7, նախալեռնային հատվածներում՝ +8․․․+10, Գեղարքունիքում՝  +4․․․+8, Լոռիում ցերակային ժամերին առանձին օրերին կգրանցվի +12․․․+15 աստիճան տաքություն, Տավուշում՝ +14․․․+18 աստիճան, Արագածոտնի լեռնային գոտում՝ +4․․․+7, նախալեռնային հատվածներում՝ +6․․․+10 աստիճան։ Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև +11 աստիճան տաքություն, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ +4․․․+8, նախալեռնային հատվածներում՝ +10․․․+12, Սյունիքի հովտային գոտիներում +16․․․+20, նախալեռնային հատվածներում +12․․․+16 և Երևանում +9․․․+11 աստիճան տաքություն»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ 

Տոնական օրերը լինելու են տաք ու առանց տեղումների։ Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների։ Հանրապետությունում կգերակշռեն տաք օդային հոսանքները, նույնիսկ լեռնային շրջաններում տաք կլինի։

Մայրաքաղաքում հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին կգրանցվի -2․․․-4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի +6․․․+8 աստիճան տաքություն։ 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից