100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։

«Քարտերի կենտրոն»  ոչ կառավարական կազմակերպությունը դեկտեմբերի 29-ին  հաստատել է նախկին նախագահի մահը։ Քարթերն այդ պաշտոնը զբաղեցրել է 1977-1981 թվականը։

««Քարտերի կենտրոն»-ի հիմնադիր, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կյանքից հեռացավ Փլեյնս քաղաքում (Ջորջիայի նահանգ)»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է կազմակերպության X-ի էջում։  

Ավելի վաղ Քարթերի մահվան մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի որդուն՝ Ջեյմս Քարթերին։

Նա ասել է, որ իր հայրը մահացել է դեկտեմբերի 29-ին Ջորջիայի նահանգում իր տանը, սակայն չի հայտնել մահվան պատճառը: 100-ամյա Քարթերի մահվան մասին նաև հաղորդել է տեղական The Atlanta Journal-Constitution թերթը։ Ինչպես գրում է հրատարակությունը, դեմոկրատ Քարթերը կարողացել է «փոխել նախագահների կյանքի մասին պատկերացումը լիազորությունների ավարտից հետո»։ Նա լքել է Սպիտակ տունը պետության ղեկավարի պաշտոնում ընդամենը մեկ ժամկետից հետո:

Քարթերի օրոք Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը 1979 թվականին ստորագրեցին Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը: Սակայն  Աֆղանստան խորհրդային զորքեր մտցնելու պատճառով Քարթերը որոշում ընդունեց  այդ փաստաթուղթը չներկայացնել Կոնգրեսի Սենատի հավանությանը, արգելեց ԱՄՆ-ից ցորենի մատակարարումները ԽՍՀՄ-ին և կարգադրեց բոյկոտել Մոսկվայի Օլիմպիական խաղերը:

Սպիտակ տնից հեռանալուց հետո Քարթերը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մրցանակը նրան շնորհվել է 2002 թվականին՝ միջազգային հակամարտությունների խաղաղ լուծման և հանուն մարդու իրավունքների պայքարի ջանքերի համար։ Քարթերը բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ հուշագրությունների, բանաստեղծությունների ժողովածուի և իր դստեր նկարազարդմամբ մանկական գրքի հեղինակ է։

Նա ուներ 4 երեխա, 11 թոռ և 14 ծոռ։ 

Նախկին նախագահ Ջիմի Քարթերի հետ հրաժեշտի ընդգրկուն արարողությունը տեղի կունենա ԱՄՆ-ի մայրաքաղաքում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարել է ազգային սգո օր նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ:  

Հայերեն English Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը