Ադրբեջան

Ադրբեջանը պատրաստվում է փոխել ՌԴ քաղաքացիների կացության կանոնները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պատրաստվում է փոխել ՌԴ քաղաքացիների կացության կանոնները

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանն առաջիկա օրերին նախատեսում է փոփոխություններ կատարել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր կացության կանոններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ արձագանքելով Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացության նոր կարգավորումների մասին հարցերին։

Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը, ինչպես արտաքին քաղաքականության մյուս հարցերում, նաև միգրացիայի և ժամանակավոր կացության հարցերում առաջնորդվելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներով։

«Ռուսական կողմի կողմից կիրառվող նոր կանոններն առաջին հերթին դիտարկվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Նույն սկզբունքով ադրբեջանական կողմը կկատարի համապատասխան փոփոխություններ ՌԴ քաղաքացիների համար»,-ասել է Հաջիզադեն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախկինում հայտնել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը կսահմանափակվի 90 օրով՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիները պարտավորվելու են սահմանը հատելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում գրանցվել իրենց գտնվելու վայրում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի տարածքում ռուսաստանցիների ժամանակավոր կացության նոր կանոնները կհրապարակվեն առաջիկա օրերին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում