Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպիտակ տունը «նախնական նշաններ» է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

«Սպիտակ տունը նախնական նշաններ է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից»,- ասել է լրագրողներին Քիրբին՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։ 

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։    

 

 

 

Հայերեն English Français Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները