ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում նախատեսող մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նիստը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նիստում, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 12-20-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը, հանձնաժողովի մյուս անդամները, այդ թվում` ներկայացուցիչներ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հեռարձակող ընկերությունից, մարզական կառույցներից և այլն: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է մրցաշարի կազմակերպման բարձր մակարդակը՝ հաշվի առնելով մեր երկրի՝ միջազգային խոշոր մարզական մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձը: Նախարարը շեշտել է աշխատանքների` ժամանակին և պատշաճ կազմակերպման նպատակով ջանքերի մեկտեղման առաջնահերթությունը։

Մրցաշարի անցկացման վայրը, համաձայն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի սահմանած չափանիշների, պետք է ապահովված լինի հանդերձարաններով՝ համապատասխան կահավորմամբ, օդափոխման, սառեցման և այլ համակարգերով։ 

Քննարկվել է նաև հեռարձակման հարցը․ տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի բոլոր հանդիպումները կցուցադրվեն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերության եթերում:

Կարևորվել են նաև անվտանգային պայմանների, շտապ օգնության ծառայության ապահովման, մրցաշարի տոմսային քաղաքականության, երկրպագուների համար քաղաքի տարբեր հատվածներում ֆան-գոտիների ստեղծման և այլ հարցեր: Ակնկալվում է, որ առաջնության հանդիպումներին կկարողանա ներկա լինել շուրջ 500 հանդիսատես:

Քննարկվել է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի ազգային հավաքականի նախապատրաստական պատշաճ փուլ անցնելու անհրաժեշտությունը՝ ուսումնամարզական հավաքների անցկացման միջոցով: Անդրադարձ է եղել նաև տեխնիկական հարցերին, այդ թվում՝ թիմի հանդերձանքի ու սաղավարտների ապահովման վերաբերյալ:

Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում։

Հայերեն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը

Հունվարի 23-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցիչը քննարկել են մի շարք հարցեր

Վարչապետը ներկայացրեց Դավոս այցի իր օրակարգը

Ազովի ծովի ափից հեռացվել են 1,2 տոննա մազութի բեկորներ և ջրիմուռներ