Եվրոպա

Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բոսնիայի անվտանգության նախարար Նենադ Նեսիչը ձերբակալվել է կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և կաշառք ստանալու մեղադրանքով։ Նրա հետ միասին ձերբակալվել է ևս վեց հոգի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ​​դատախազության հայտարարությունը։

Սերբական Հանրապետության պետական ​​դատախազը և Ներքին գործերի նախարարությունը հետաքննում են կոռուպցիայի կասկածանքը «Սերբական Հանրապետության ճանապարհներ» հանրային ընկերությունում, որտեղ Նեսիչը գլխավոր տնօրենն էր 2016-2020 թվականներին:

Ձերբակալվել է նաև ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Միլան Դակիչը։

Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը դատախազությանը մեղադրել է սերբ պաշտոնյաների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում