Թուրքիա

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Սիրիայում տիրող իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Օսթինը և Գյուլերը «քննարկել են ավելի ապահով և կայուն Սիրիա ունենալու համար պայմաններ ստեղծելու կարևորությունը»:

«Նախարար Օսթինն ընդգծել է, որ սերտ և մշտական համակարգումը վճռական նշանակություն ունի «Իսլամական պետության» դեմ պայքարի առաքելության հաջողությունը պահպանելու համար», - գրված է հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել էին երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել էին Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ ապաստան է ստացել Մոսկվայում։ Սիրիայում ստեղծվել է անցումային կառավարություն, որը ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը. նա գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում