Աշխարհ

Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական Ալպերում ուղղաթիռով 240 դահուկորդ է տարհանվել վերելակի խափանման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Վերին Ալպեր դեպարտամենտի պրեֆեկտուրան։

«Մոտ 240 դահուկորդներ, ովքեր արգելափակվել էին Վերին Ալպեր դեպարտամենտի կայարանում էլեկտրական շարժիչների խափանման պատճառով, տարհանվել են ուղղաթիռով», - հայտնել է դեպարտամենտի պրեֆեկտուրան:

Հաղորդվում է, որ դահուկորդներից ոչ ոք չի տուժել։ Վերելակը մնում է փակ:

Բրիանսոնի ժանդարմները, ինչպես նաև լեռնային արձագանքման խմբի հրշեջները տարհանման համար կանչվել են CHOUCAS 05 ուղղաթիռի միջոցով։ Տուժածներին օգնելու համար տեղակայվել են Գափ կոմունայի ժանդարմերիայի զինծառայողներ, ինչպես նաև բուժանձնակազմ։

1800-ից 2000 մետր բարձրության վրա գտնվող լեռներում տեղացել է ավելի քան մեկ մետր ձյուն։Ձնահոսքի վտանգի պատճառով մայրուղու վրա գտնվող Մոնբլան թունելի մուտքը ֆրանսիական կողմից փակվել է։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում