Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատում Հայաստանի և Ռումինիայի սերտ համագործակցությունը՝ ԵՄ-ՀՀ գործընկերության ընդլայնման և երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։
«Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և ԵՄ-ի հետ առավել հավակնոտ օրակարգի կառուցման ուղղությամբ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
Dear @Odobes1Luminita, I appreciate our close cooperation on enhancement of #Armenia’s partnership w/EU, & strengthening our bilateral ties.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 24, 2024
Extending warm congratulations to @emilhurezeanu on his appointment as FM of #Romania, I look forward to our future forthcoming… pic.twitter.com/KzphcagyNn