Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում։
«Ղեկավարվելով «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 10:00-ին»,- նշեց Ավինյանը։