Գեղարքունիքի մարզի գյուղոլորտում 2024 թվականին իրականացվել են պետական աջակցության տարբեր ծրագրեր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2024 թվականին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր անասնապահության, գյուղատնտեսական տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերման, ջերմատնային տնտեսությունների հիմնադրման և այլ ուղղություններում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Ջրաղացպանյանը, 2024 թվականի հունվարի 1-18-ն ընկած ժամանակահատվածում մարզի բոլոր տնտեսություններում իրականացվել են անասնագլխաքանակի համատարած հաշվառման աշխատանքներ: 

«Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում մարզում հավաստագրված սերմերով 2619 հեկտար գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա մշակաբույսերով ցանք կատարած 592 շահառուներին ՀՀ կառավարության կողմից  որպես սուբսիդիա հատկացվել է 205.7 միլիոն դրամ, իսկ համայնքների կողմից կատարված համատարած մոնիթորինգի աշխատանքների համար՝ 6.2 միլիոն դրամ: 

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 78 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 25 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը կազմել է շուրջ 221.3 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը`շուրջ 57.6 միլիոն դրամ: 

«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ձեռք է բերվել 8 միավոր սարքավորում, լիզինգի գումարը կազմել է շուրջ 40.7 միլիոն դրամ, սուբսիդավորման գումարը` շուրջ 49.4 միլիոն  դրամ: 

«ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում 2024 թվականին Սևան համայնքի Գագարին բնակավայրում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝  շուրջ 3 հեկտարի  վրա  ջերմատուն կառուցելու նպատակով: Ջերմատան կառուցման ներդրման արժեքը կազմում է 2.9 միլիարդ դրամ, որից 2.3 միլիարդ  դրամ վարկային միջոցների տոկոսադրույքը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից:

2024 թվականին Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի շրջանակներում կնքվել է 1 վարկային պայմանագիր՝ 3 միլիարդ դրամի չափով՝ 5.49 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2025 թվականին նախատեսված է ևս 1.6 միլիարդ դրամի ներդրում՝ 5 հեկտարի վրա ջերմատուն կառուցելու նպատակով: 2024-2025 թվականների  ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 125 նոր  աշխատատեղեր: «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար կնքվել է 9 պայմանգիր՝ շուրջ 231 հեկտար տարածք ապահովագրելու նպատակով: 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը