Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի

1 րոպեի ընթերցում

Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամում զոհվել է 32, վիրավորվել՝ 54 պաղեստինցի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան տուժածներ, շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց։

Ըստ գերատեսչության տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 45 հազար 259-ի, իսկ վիրավորներինը՝ 107 հազար 627-ի: 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում