ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: 

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:  

Շարունակվելու են աշխատանքներն  «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է Հայաստանի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն: 

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաք»-ի քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: 

Հայերեն Español Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում