ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստուգումների արդյունքում հայտնաբերել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության  դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում են մանրամասներ վերոնշյալ դեպքերի վերաբերյալ: 

«Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության  դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու  նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում,  ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար  տուփ ծխախոտային արտադրանք։ Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է շուրջ 1400 շիշ ալկոհոլային խմիչք: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, իսկ մյուսը`  վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի  և Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներով խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթներ: Արդյունքում, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքով զբաղվող անձանց առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ 20 դեպքով հսկիչ գնմամբ ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների: Դրանց եզրակացություններով հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքների մի մասը դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով։ 

Նկատի ունենալով, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող անձանց արարքը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ուստի հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով  նախաձեռնվել են քրեական վարույթներ։  

Մեկ այլ դեպքով, օրերս ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից  հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ   թույլատրելի չափաքանակների շրջանակում պարբերաբար կատարված սահմանահատումներով ՀՀ տարածք են ներկվում ալկոհոլային խմիչքներ, դրանք պահեստավորում են  Նոյեմբերյանում գտնվող ավտոտնակներից մեկում և նախատեսվում են այդ խմիչքները վերավաճառել: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է ավտոտնակի հասցեն,  որտեղից էլ  հայտնաբերվել է 433 հատ մեկ լիտրանոց ապակյա շշերով «Նեմիրովսկայա» և «Ֆինլանդիա» ապրանքանիշերի օղիներ, որոնց վրա առկա չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշեր: 

Պարզվել է, որ նշված օղիները պատկանում են ֆիզիկական անձ Հ․Ս-ին և ձեռք են բերվել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից` «Դյութի-ֆրի»-ից, և որ վերջինս արդեն մի քանի ամիս է զբաղվում է այդ եղանակով  օղիների տեղափոխմամբ և դրանց իրացմամբ: Վերջինիս նկատմամբ կազմվել է ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, իսկ օղիները վերցվել են՝ հետագա հետազոտումների նպատակով: Քաղաքացու արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար տարվում են աշխատանքներ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ