Ռուսաստան

Յակուտսկի զինվորականների մեկուսարանում հրդեհը 5 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Յակուտսկի զինվորականների մեկուսարանում հրդեհը 5 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտսկի մեկուսարանում, որտեղ պահվում են առանց թույլտվության իրենց զորամասերը լքած զինվորականներ, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, յոթը՝ վիրավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Յակուտիայի օպերատիվ շտաբը։

«Դեկտեմբերի լույս 20-ի գիշերը հրդեհ է բռնկվել Վիլյույսկի նրբանցքում, յոթ հոգի տուժել են ծխից թունավորվելու պատճառով. նրանք գտնվում են հիվանդանոցում, բժիշկները նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում: Հինգ մարդ զոհվել է, նրանց ինքնությունը պարզվում է», - ասված է հաղորդագրության մեջ։

Յակուտիայի զինվորական կոմիսարիատը նշել է, որ հրդեհի պատճառները պարզվում են։ Տեղում աշխատում են պրոֆիլային մարմինները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում