Քաղաքականություն

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։ 

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Նախարարները քննարկել են նաև 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում