Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մ.Հ.-ն՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դատախազի կողմից հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր:

Քրեական վարույթով պարզվել էր, որ մեղադրյալ Ա.Ս.-ն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Մ.Հ.-ի հետ ունեցած վեճից հետո, այցելել է Մ.Հ.-ի բնակության վայր և իր հետ նախապես վերցրած դանակով 25 հարված է հարցրել Մ.Հ.-ին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով