Հայաստան

Արարատ Միրզոյանը ցավակցել է ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ցավակցել է ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,-իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում