Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի հավակնորդների շորթլիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան դեկտեմբերի 17-ին հրապարակել է 10 անվանակարգում «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների շորթլիսթը՝ կարճ ցուցակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Օսկար» մրցանակաբաշխության կայքում։

«Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթանակի համար հավակնում է 15 կինոնկար. դրանց թվում են բրազիլացի ռեժիսոր Ուոլթեր Սալեսի «Ես դեռ այստեղ եմ» (I'm still here), կանադացի ռեժիսոր Մեթյու Ռենկինի «Ունիվերսալ լեզու», ֆրանսիացի Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» (Emilia Pérez), դանիացի ռեժիսոր Մագնուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը» (The Girl with the Needle), չեխ ռեժիսոր Իրժի Մադյի «Ալիքները» (Waves), իսլանդացի Բալտասար Կորմակուրի «Հպում» ֆիլմերը, ինչպես նաև կինոնկարներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Նորվեգիայից, Պաղեստինից, Թաիլանդից, Սենեգալից։

Հայաստանից այս անվանակարգում առաջադրված ֆիլմը՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։ 

«Լավագույն երաժշտություն» անվանակարգում ներկայացված են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարտահրավերներ նետողները» (Challengers), «Կոնկլավ» (Conclave), «Վայրի ռոբոտը» (The Wild Robot), «Բիթլջուս-Բիթլջուս» (Beetlejuice Beetlejuice), «Գլուխկոտրուկ 2» (Inside Out 2) ֆիլմերը: 

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիսթում ընդգրկված են «Բիբիի ֆայլերը» (The Bibi Files), «Սև արկղի օրագրերը» (Black Box Diaries), «Դահոմեյ» (Dahomey), «Ֆրիդա» (Frida), «Հոլիվուդգեյթ» (Hollywoodgate), «Ճենապակյա պատերազմ» (Porcelain War) կինոնկարները:

Բացի այդ, հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգերում:

«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ. մարտի 2-ին։ Այն վարելու է ամերիկացի հաղորդավար, կատակերգու Քոնան Օ’Բրայենը։

«Օսկար»-ի կարող են առաջադրվել այն ֆիլմերը, որոնք մրցանակաբաշխությանը նախորդող օրացուցային տարվա առնվազն յոթ օրն անընդմեջ գտնվել են Լոս Անջելեսի կինովարձույթում: Օսկարի արձանիկը ներկայացնում է ասպետի, որը կանգնած է կինոժապավենի կոճի վրա և առջևում երկար սուր է պահում: Դրա բարձրությունը 34 սմ է, քաշը՝ 3,85 կգ։ Մրցանակը շնորհվում է 23 անվանակարգերում։

Հայերեն Русский

Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին