Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ 
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասաց փոխվարչապետը։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։ 

«Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Նա նշել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ 

Հայերեն English ქართული Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն