Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Երևանում կայացած Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստի շրջանակներում Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Մանթաշյանը բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ներկայացրել է նախարարության գործունեությունը, ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերն ու գրանցած հաջողություններն, անդրադարձել է նախարարության առջև դրված այլ խնդիրների և նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հանձնաժողովի համանախագահն իր հերթին կիսվել է Հայաստանում ոլորտի զարգացման դինամիկայի իր տպավորություններով, ներկայացրել է իր երկրի՝ ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու անելիքներն, ինչպես նաև ձեռքբերումները՝ շեշտելով, որ լիահույս է՝ Հայաստանի հետ համատեղ անելիքներ շատ կան:

Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին, քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխշահավետ համագործակցության խորացման հետագա անելիքների և քայլերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում