ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում են Հունաստանի մշակույթի նախարարը, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը, Իրաքի ԱԳ նախարարի տեղակալը, Եգիպտոսի, Պերուի, Իտալիայի, Չինաստանի, Բոլիվիայի ներկայացուցիչները։
Կայացել է մասնակիցների համատեղ լուսանկարահանում։