Ադրբեջան

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորում է շարունակել ռուսական զենքի գնումները, սակայն հավելել է, որ այդ գործընթացը օբյեկտիվ պատճառներով կանգ է առել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին ասել է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։ 

Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը պլանավորո՞ւմ է շարունակել սպառազինություն գնել Ռուսաստանից՝ Ալիևը պատասխանել է․ «Այո, պլանավորում է, բայց պետք է ասեմ, որ նվազագույնը վերջին երեք տարիներին ռուսական զենքի գնման պայմանագրեր չեն ստորագրվել»։ 

Ալիևի խոսքով՝ նոր պայմանագրերի ժամանակավոր բացակայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է ներքին սպառման համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում