Երևանում տեղի կունենա «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահության ներքո դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի կունենա «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա  բացման խոսքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:

 

Հայերեն English فارسی Français Русский Türkçe